Ո՞ր դեպքում է կենսաթոշակի տեսակը փոփոխվում

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչև կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Oրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, մասնակի, երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակների փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա:Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակի տեսակ փոխելու հանգամանքներ առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Հոդվածով նախատեսված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխելիս կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով մինչև օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը հաշվառվում է նույնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել