Արտակարգ դեպք ՌԴ-ում․ մարդկանց են տարհանել

Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում հրդեհվել է շուկայի տանիքը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Արտակարգ դեպքը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17:05-ին։

«Անմիջապես սկսվել է անձնակազմի և հաճախորդների տարհանումը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան», – հավելել են վարչությունից։

Սկզբում հրդեհի տարածքը գնահատվել է 700 քմ, ավելի ուշ կրակը տարածվել է 7000 քմ։ Մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 40 մարդ և 25 միավոր տեխնիկա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել