«Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալված փոխտնօրենն ազատ է արձակվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նրանցից մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։

Կալանավորված մյուս անձինք տնտեսվարողներ են, այդ թվում՝ պահեստ շահագործող։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել էր 16, տուժել՝ ավելի քան 60 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել