Հրշեջները մարել են Վայոց ձորի մարզի Արփի գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 28-ին, ժամը 14։47-ին ահազանգ է ստացել, որ Արփի գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։16-ին, մարվել՝ 15։35-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել