ՀՀ քաղաքացիների համար փոխվել են Վիետնամ մուտքի սահմանափակումները

Iravaban.net-ը հայտնում է, որ օգոստոսի 10-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների Վիետնամ մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։

Սահմանը հատելու ռեժիմը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը վերսկսել է բոլոր տեսակի արտոնագրերի տրամադրումը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ամբողջովին պատվաստված օտարերկրյա քաղաքացիները Վիետնամի տարածք կարող են մուտք գործել առանց սահմանին ներկայացնելու COVID-19 համավարակի 72 ժամ վավերականություն ունեցող ՊՇՌ բացասական թեստի հավաստագիրը և ազատվում են ինքնամեկուսացման պահանջից, որոնք գործում էին նախկինում:

Մասնակի պատվաստված կամ չպատվաստված օտարերկրյա քաղաքացիներն Վիետնամի տարածք մուտք գործելիս պետք է ներկայացնեն COVID-19 համավարակի 24 ժամ վավերականություն ունեցող ՊՇՌ բացասական թեստի հավաստագիր և ազատվում են ինքնամեկուսացման պահանջից, որոնք գործում էին նախկինում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել