«Բերձորի միջանցքը» երկկողմանի բաց է և անվտանգ

«Բերձորի միջանցքը» երկկողմանի բաց է և անվտանգ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարությունից:

«Քաղաքացիների ազատ տեղաշարժն ու երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունն օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։

Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` նախապես կտրամադրվի հստակ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել