Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու ևս մեկ հիմք․ նախագիծը ԱԺ-ում է

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին կքննարկի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել նաև այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 27-ի հանձնարարականը, այն է՝ «…սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլևս միջազգային առաջնություններում հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել