Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) օտարերկրացին աշխատանքի թույլտվությունը ձեռք է բերել կեղծիքով.
բ) օտարերկրացին աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) չի կնքել աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կամ այլ աշխատանքի է անցել առանց թույլտվության:
Աշխատանքի թույլտվության գործողությունը դադարում է, եթե լրացել է աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) ժամկետը, կամ պայմանագիրը լուծվել է:
Աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված մարմինը:
Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու որոշման մասին լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին, գործատուին և օտարերկրացուն: