Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:
Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով և այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:
Ազգային ժողովի լիազորությունների վերջին մեկ տարվա ընթացքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում: