Այսօր՝ օգոստոսի 25-ին` ժամը 04:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 4 հասցեում գործող «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում հրդեհ է բռնկվել:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Ժամը 06։00-ի սահմաններում հրշեջներին հաջողվել է մարել կրակը։