Պարտադիր ապահովագրությունն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացնում է այն անձը (ապահովադիրը), որի վրա օրենքով դրված է այդպիսի ապահովագրության պարտականությունը:
Եթե անձը, որի վրա օրենքով դրված է ապահովագրության պարտականությունը, չի իրականացրել այն կամ ապահովագրության պայմանագիրը կնքել է oրենքով սահմանված պայմանների համեմատությամբ շահառուի դրությունը վատթարացնող պայմաններով, ապա ապահովագրական պատահարը վրա հասնելու դեպքում նա պարտավորվում է շահառուին վճարել այն չափի գումար, որը նա կստանար, եթե ապահովագրությունն իրականացվեր պատշաճ կարգով: