Քննիչը պաշտոնեական դիրքն օգտագործել է շահադիտական նպատակներով

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական նախկին բաժնի քննիչ Ս. Պ.-ն իր վարույթում, ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գարծի նախաքննության ընթացքում, իր պաշտոնեական դիրքը շահադիտական դրդումներով օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Քրեական գործը բացահայտելու և հափշտակված ոսկյա զարդերը սեփականատերերին վերադարձնելու պատրվակով հանցանքի կատարումից տուժած երկու քաղաքացիներից  Ս.Պ.-ն պահանջել և ստացել է 3300 ԱՄՆ դոլար գումար և 7000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:

2013 թվականի օգոստոսի 5-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել