Ո՞ր պարտավորություններից է ազատվում մահացածի իրավահաջորդը

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 3-րդ կետի` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ:

Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ մահով, եթե կատարումը նախատեսված է անձամբ պարտատիրոջ համար կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտատիրոջ անձի հետ:

Այսինքն, թեև  քաղաքացու մահից հետո վերջինիս իրավաջորդները` ընդունելով քաղաքացու ժառանգությունը, ստանձնում են վերջինիս իրավունքները և պարտավորվում են կատարել մահացած քաղաքացու պարտավորությունները, բայց և այնպես վերջիններս ազատվում են այն  պարտավորություններից, որոնք   անխզելիորեն կապված են պարտապանի անձի:

Որպես անձի հետ անխզելիորեն կապված իրավունքի օրինակներ կարելի է նշել ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջի իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել