«Մարիանի» գինին իր մեջ պարունակում էր կոկաին և շատ տարածված էր 19-րդ դարում Եվրոպայում և Ամերիկայում:
Նշված գինին ստեղծել է ֆրանսիացի քիմիկոս Անջելո Մարիանին (պատենտը`1863թվականից)` Բորդո գինու հիման վրա` ավելացնելով կոկայի տերևներ:
Գինին 1870թվականից սկսեց լայնորեն վաճառվել Ֆրանսիայում և Եվրոպայի այլ երկրներում, ինչպես նաև երկու` Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում:
Խմիչքի բաղադրությամ մեջ կար 6մգ կոկաին, իսկ արտահանվողի մեջ` նույնիսկ 7.2 մգ:
Մարիանիի խորհրդով` պետք էր խմել օրական երեք բաժակ գինի, որոնցում առկա էր մոտ 100մգ մաքուր կոկաին:
Խմիչքն արագորեն մեծ տարածում գտավ, դրա մասին խոսում էին այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ալեքսանդր Դյուման, Կոնան Դոյլը, Ժուլ Վերնը, երկու Հռոմի պապերը և այլ ականավոր անձինք:
Հետագայում, ամերիկացի դեղագործ Ջոն Պեմբերտոնը վերը նշված գինու հիման վրա 1884թ. ստեղծեց նմանատիպ խմիչք` Pemberton’s French Wine Coca անվամբ, որտեղ բացի կոկայի տերևներից ավելացրեց նաև կոլայի ընկույզի հյութ:
Հաջորդ` 1885թ., Ատլանտայում ընդունվեց չոր օրենք, և Պեմբերտոնը ստիպված հանեց խմիչքի բաղադրությունից ալկոհոլը և ըմպելիքը դարձրեց գազավորված, այդ նոր տեսակը կոչվեց Coca:
Փաստորեն, բոլորիս հայտնի Coca Cola-ն ստեղծվել է «Մարիանի» գինու հիման վրա` օգտագործելով դրա հեղինակի` Մարիանիի ստեղծած բաղադրությունը` այն որոշակի փոփոխությունների ենթարկելով:
ՀՀ օրենսդրության համաձայն` որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծումը, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին), օգտագործմանը կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին):
«Գյուտը ենթակա է իրավական պահպանության, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ), եթե նույնիսկ դա վերաբերում է կենսաբանական նյութ պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքին կամ եղանակին, որի միջոցով արտադրվում, ստացվում կամ օգտագործվում է կենսաբանական նյութ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` կենսաբանական նյութը, որն առանձնացվել է իր բնական միջավայրից կամ արտադրվել է տեխնիկական պրոցեսի միջոցով, կարող է լինել գյուտի առարկա, նույնիսկ եթե այն նախկինում գոյություն է ունեցել բնության մեջ: