«Դիմադրություն» շարժումը իր ողջ ծավալով շարունակելու է իր պայքարը. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր՝ օգոստոսի 23-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ լրագրողնեի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ո՞ւր է ընդդիմությունն, այն պահին, երբ հանձնվում են գյուղեր:

«Երբ «Դիմադրություն» շարժումը հունիս ամսին շատ հանգամանալից բացատրում էր, որ վտանգների մասին, շատերը հարցի վտանգն ու խորությունը չէին էլ զգում: Չի եղել որևէ հարց, որի մասին շարժումը, ընդդիմությունը վերաբերմունք արտահայտած չլինեին: Առհասարակ՝ նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ այս մարդը քանի օր ավել մնա իշխանության, այդքան ավել կորուստ ենք ունենալու: Հիմա էլ, եթե չհեռացնենք իշխանությանը, վաղը, մյուս օրը նույն խոսակցությունը լինելու է Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի մասն»,-նշեց նա:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ գլխավոր խնդիրն այն է, որ հայաթափվում է Արցախը, որ մասին իրենք խոսել են դեռ մեկ տարի առաջ:

««Դիմադրություն» շարժումը իր ողջ ծավալով շարունակելու է իր պայքարը: Եթե մինչև հիմա երկիրն աղետի բերած իշխանությունը շարունակում է գույություն ունենալ, ուրեմն մենք ինչ-որ բան այն չենք անում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել