Ինչպես գիտենք, հին ժամանակներում հասարակության մեջ առանձին շերտ էին կազմում ստրուկները: Որպես կանոն, նշված մարդիկ զուրկ էին ամեն տեսակ իրավունքներից:
Նախ պարզենք, թե ինչպես էր մարդը դառնում ստրուկ:
Առաջին` եթե գերի էր ընկնում պատերազմում,
Երկրորդ` եթե ծնվում էր ստրուկների ընտանիքում,
Երրորդ` որպես հետևանք պարտքի
Չորրորդ` որպես պատիժ` հանցագործության համար:
Այսպիսով, կարելի է փաստել, որ ստրուկների հասարակությունը շատ բազմազան էր:
Իսկ ինչպես էին կարգավորվում ստրուկների հետ հարաբերությունները թագավոր Համուրապի օրենքներով:
Ստրուկները մեծ դերակատարություն ունեին պետության տնտեսական զարգացման և աճի հարցում:
Այդ է պատճառը, որ ստրուկին սպանելու դիմաց հանցագործը պետք է տար մեկ այլ ստրուկ, իսկ եթե ստրուկին վնաս էր պատճառվում, ապա վճարվում էր վերջինիս շուկայական գնի կեսը:
Ստրուկները բաժանվում էին մի քանի խմբի. կային նաև պետությանը պատկանող ստրուկներ, որոնց թույլատրվում էր ունենալ ընտանիք, անգամ առանձին տնտեսություն:
Կարևոր է նաև իմանալ, որ այլ պետության բնակիչը չէր կարող գնել մեկ այլ պետության բնակչին պատկանող ստրուկին կամ ստրկուհուն, հակառակ դեպքում վերջիններս ենթակա էին ազատ արձակման:
«21-րդ դարում ստրկությունն արգելվում է»,-ասում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է. «Ստրկությունը և հարկադիր աշխատանքն արգելում է, ոչ ոք չպետք է ստրկության մեջ կամ անազատ վիճակում պահվի:
Ոչ ոք չպետք է հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ ներգրավվի»: