Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի տվյալների հավաքման, մաքսային վճարների գծով պետական բյուջեի համալրման նկատմամբ հսկողության, արտարժութային հսկողության, Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի, առևտրային ու վճարային հաշվեկշիռների և ընդհանուր տնտեսության վիճակի վերլուծության և զարգացման նպատակներով, մաքսային մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավաքում, ներկայացնում և հրապարակում են մաքսային վիճակագրության տվյալները:
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը վարվում է օրենքով սահմանված կարգով:
Մաքսային քաղաքականության իրականացման նպատակով մաքսային մարմինները վարում են այլ մաքսային վիճակագրություն:
Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում է այնպիսի մեթոդաբանություն, որն ապահովում է միջազգային և Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տվյալների համատեղելիությունը: