Ի՞նչ կարգով կարող է անձի գույքի վրա արգելանք դրվել քրեական դատավարությունում

Քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդների և այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ:

Դատավարական գործողությունների կատարման ընթացքում առգրավվող գույքը պետք է նշվի և մանրամասն նկարագրվի համապատասխան դատավարական գործողության արձանագրության մեջ, որի երկրորդ օրինակը տրվում է գույքը տիրապետողին:

Դատավարության ընթացքում դրամական տույժեր նշանակելը, ինչպես նաև գույքը հարկադրաբար օտարելը կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել