Առողջապահության նախարարությունը կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա Գեղարքունիքի մարզի փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ին 2013 թվականի ընթացքում պարտավորվում է վճարել 173 միլիոն 900 հազար դրամ:
Նշված գումարը նախատեսված է մանրէաբանական հետազոտությունների, հատուկ վտանգավոր վարակների նկատմամբ հետազոտության, մակաբուծական հետազոտությունների, միջատաբանական հետազոտությունների, սանիտարաքիմիական հետազոտությունների և վարակիչ հիվանդությունների օջախնների ախտահանման համար:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: