Մեղադրյալի ցուցմունքները` մինչդատական վարույթում, ինչպես նաև դատարանում օրենքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են:
Մեղադրյալն իրավունք ունի ցուցմունքներ տալ իրեն առաջադրված մեղադրանքի առիթով, ինչպես նաև ապացույցների, գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի այլ հանգամանքների մասին: