Ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե`
1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը.
2) բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը.
3) լրացել է ձերբակալման օրենքով սահմանված առավելագույն ժամկետը՝ արգելանքի վերցվելու պահից 72 ժամը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:
Նշված հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կասկածյալին կարող է ազատել նաև հետաքննության մարմնի ղեկավարը, իսկ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում կասկածյալին ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:
Ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով:
Իրավաբան.net