Դատավարության մասնակից ճանաչելու պահանջի իրավունքը

Դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ:

Տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ ճանաչելու մասին անձի պահանջը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվում է դիմողը` նրան ուղարկելով համապատասխան որոշման պատճենը:

Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով:

Մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած անձի մերձավոր ազգականը կարող է պահանջել նշված անձին ճանաչելու տուժող, եթե դիմողը ցանկանում է լինել նրա իրավահաջորդը: Նշված պահանջը` քննության է առնվում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել