ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Օգոստոսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում այդ արդյունքները լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը:
Այդ տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, իսկ 203-ը չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն: Նշենք, որ 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:
Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
Ընկերությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Իրավաբան.net