Հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վրկ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-ի ցերեկը, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել