Հրդեհվում է ավտոմեքենան, կա արգելափակված քաղաքացի․ ԱԻՆ

Օգոստոսի 20-ին, ժամը 21:29-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Գայ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկը այրվում է. կա արգելափակված քաղաքացի:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել