Էրեբունու շրջանում լաբորատոր հետազոտությունների նպատակով խմելու ջրի նմուշառումներ է կատարվել

Հաշվի առնելով սոցիալական հարթակներում բնակչության կողմից Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի որակից բազմաթիվ անհանգստությունները՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի շրջանակներում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հայտարարությունից։

Հունիս և հուլիս ամիսներին իրականացված հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։

Վերջին հետազոտությունն իրականացվել է օգոստոսի 18-ին և նույնպես ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հարկ է նշել, որ մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել