4-ամյա Մերիի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ծանր հիվանդություն (ախտորոշումը չեն հրապարակում հասկանալի պատճառներով)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Հայրը՝ Զավենը, հանդիպելու ցանկություն էր հայտնել։ Կրճատվել է Ալավերդու պղնձաձուլարանից։ Սոցիալապես ծանր վիճակում է ընտանիքը։ Երեխայի առողջական վիճակը նույնպես ծանր էր։ Ընտանիքը բնակվում է Ալավերդիում։
Այցելեցինք նրանց։ Մի քանի օրվա ընթացքում բերեցինք հատուկ հարմարեցված սայլակը, որի հրատապ անհրաժեշտություն կար։ Առանձնահատուկ շնորհակալություն 《Սոս》 բարեգործական ընկերությանը։ Մի քանի օր անց ևս Զավենն աշխատանքի անցավ Թեղուտ ՓԲԸ-ում։ Երեխայի դեղորայքի հարցը նույնպես լուծվեց։ Բարեգործը, որը նախընտրեց անհայտ մնալ, գումարը կփոխանցի դեղատուն, որտեղից փոքրիկի ծնողները կստանան դեղերը։
Հանրային հաշվետվություն, մաս 9»,-նշել է նա։