Զինված անձը վնասազերծված է: Այս մասին հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետարանի շենքն այս պահին շրջափակված է ոստիկաններով։ Նախնական տեղեկությունների համաձայն, զինված անձ է մուտք գործել համայնքապետարանի շենք։
Ականատեսների խոսքով՝ քաղաքապետարանի շենքի բակից պայթյունի ձայն է լսվել։ Արձակուրդում գտնվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տեղեկանալով համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին՝ շտապ վերադարձել է արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ է։
«Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա»,-գրել է նա։
Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ անհայտ անձը զինված է նռնակով ու հրազենով։