Գործարքն անվավեր է օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված անձինք:
Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ:
Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ: