Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել ու անդրադարձել այսօր տեղի ունեցած արտակարգ դեպքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք։ Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։
«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ:
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»,-նշել է քաղաքապետը։