Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան

Մոտ մեկ ժամ առաջ մի տղամարդ՝ զինված պայթուցիկով, մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:

Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Նշվում է, որ այս պահին ՀՀ ԱԱԾ-ն և ոստիկանությունը հատուկ գործողություն են իրականացնում Մասիսի քաղաքապետարանի մոտ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտնել է, որ նռնակով և ատրճանակով զինված մի քաղաքացի մուտք է գործել քաղաքապետարանի շենք։

«Անձը, ըստ էության, ոչ սթափ վիճակում 1.5-2 ժամ առաջ նռնակով և ատրճանակով մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք, ներսից պայթյուն է լսվել։ Նա մինչ այս պահը գտնվում է քաղաքապետարանի շենքում` դեռևս չեն վնասազերծել նրան։ Բարեբախտաբար, այդ պահին աշխատակիցներ չեն եղել շենքում` միայն պահակն է եղել, որն էլ այս պահին մեզ հետ է»,–ասել է փոխքաղաքապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել