Վարչական վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը։
Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանը այդ որոշումը ուղարկում է դատավարության մասնակիցներին` միաժամանակ պատասխանողին տեղեկացնելով բողոքին պատասխան ներկայացնելու նրա իրավունքի մասին։
Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանը իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ կարող է կասեցնել բողոքարկվող դատական ակտի կատարումը։