Ցանկացած Պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է Պայմանավորվող պետության տարածքում չծնված ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ, եթե այդ անձի ծնվելու ժամանակ նրա ծնողներից որևէ մեկն ունեցել է այդ պետության քաղաքացիությունը: Եթե նրա ծնվելու ժամանակ նրա ծնողները չունեին միևնույն քաղաքացիությունը, այն հարցը, թե տվյալ հարցի, թե տվյալ անձի քաղաքացիությունը պետք է հետևի հոր, թե մոր քաղաքացիությանը, որոշվում է այդ Պայմանավորվող պետության ներպետական օրենսդրությամբ:
Սույն կետի դրույթների համաձայն՝ շնորհվող քաղաքացիությունը շնորհվում է` ծնվելիս` օրենքի ուժով, կամ շահագռգիռ անձի կողմից կամ նրա անունից համապատասխան մարմնին` ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով: Նման ոչ մի դիմում չի կարող մերժվել և ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է իր քաղաքացիությունը շնորհել հետևյալ մի քանի պայմանների պահպանմամբ` անհրաժեշտ է, որ դիմումը ներկայացվի նախքան դիմումատուի` այդ Պայմանավորվող պետության կողմից սահմանված տարիքին հասնելը, որը չպետք է ցածր լինի քսաներեք տարեկանից: Անհրաժեշտ է, որ շահագռգիռ անձը մշտապես բնակվի այդ Պայմանավորվող պետության տարածքում սահմանած ժամկետում, որը չպետք է գերազանցի դիմում ներկայացնելուն անմիջապես նախորդող երեք տարին: Անհրաժեշտ է, որ տվյալ անձը դատապարտված չլինի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար: Անհրաժեշտ է, որ տվյալ անձը միշտ քաղաքացիություն չունեցող անձ եղած լինի: