ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգոստոսի 17-ի հրամանով` Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս։
Iravaban.net-ը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ին որոշմամբ Լևոն Մինասյանը օգոստոսի 16-ից ազատվել էր պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից։ Նշված պաշտոնին նա նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ։
Լևոն Միասնայնը ծնվել է 1979թ. փետրվարի 20-ին
Կրթություն
1995-2000թթ. ԵՊՀ, արևելագիտությա ֆակուլտետ, արաբագիտության բաժին, բակալավրիատ
2000-2002թթ. ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության բաժին, մագիստրատուրա
07.01.2002թ.-22.03.2002թ. Վիեննայի դիվանագիտական ակադեմիա
Աշխատանքային գործունեություն
- 11.06.2018- 16.08.2022թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ,
- 16.05.2018-11.06.2018թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության խորհրդական,
- 10.04.2017-16.05.2018թթ. Գործուղվել է ՀՀ կառավարության աշխատակազմ,
- 23.11.2016-10.04.2017թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության խորհրդական,
- 22.06.2016-23.11.2016թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնում 1-ին քարտուղար,
- 01.08.2011-01.03.2016թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար,
- 27.04.2010-01.08.2011թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ,
- 01.04.2010-01.08.2011թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի 1-ին քարտուղար,
- 21.07.2009-01.04.2010թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի 1ին քարտուղար,
- 23.04.2007-21.07.2009թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի 2-րդ քարտուղար,
- 01.05.2006-01.04.2007 թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար,
- 15.03.2004-01.05.2006 թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար,
- 18.04.2003-15.03.2004 թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի 3-րդ քարտուղար,
- 01.05.2000-18.04.2003 թթ. ՀՀ Պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերիվարչության կցորդ․
Դիվանագիտական աստիճան
Առաջին դասի խորհրդական
Օտար լեզուների իմացություն
ռուսերեն, անգլերեն, արաբերեն
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: