Սուսաննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
Այս մասին հայտնում են կոմիտեից։
Սուսաննա Հակոբյանն ունի Միջազգային զբոսաշրջության մագիստրոսի կոչում Լոնդոնի Մետրոպոլիտան համալսարանից՝ Մենեջմենթ և զարգացում մասնագիտացմամբ:
Աշխատանքային գործունեությունը ծավալել է բացառապես զբոսաշրջության ոլորտում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2014 թվականին թողել է աշխատանքային կարիերան Միացյալ Թագավորությունում՝ բնակվելու և աշխատելու Հայաստանում: 10 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում Սուսաննան, որպես փորձագետ և խորհրդատու, ներգրավված է եղել զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերում, որոնք իրականցվել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և տեղական խորհրդատվական ընկերությունների կողմից: Վերջին տարիներին աշխատել է որպես Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Հայաստանյան ամենախոշոր ներգնա զբոսաշրջային կազմակերպություններից մեկում:
Վերջին մեկ տարում որպես Զբոսաշրջության ծրագրերի ղեկավար համակարգել է Համաշխարհային Բանկի և ՀՀ Կառավարության կողմից ֆինանսավորվող «Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի մոնիտորինգի և գնահատման աշխատանքները: