Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է․ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել