«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է:
__________
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Պայթյունի հետևանքով կա 6 զոհ (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․) և 62 տուժած։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)
16․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․
17․ Լյուբա Գլեբովա (ծնված 1959 թ․)
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։