Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Ըստ Առողջապահության նախարարության հայտնած տվյալներով կա 3 զոհ, իսկ 61 քաղաքացի տեղափոխվել են տարբեր բժշկական հաստատություններ։
Նշենք, որ փլատակներից դուրս էին բերվել նաև 5-ամյա աղջիկ և հղի կին։ Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ կնոջը և պտղին վտանգ չի սպառնում։
Արտակար իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր։ Համապատասխան սարքավորումները բերվել են դեպքի վայր։ Տեղում աշխատում են նաև կամավորների։