Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փլատակներից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի:
Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և մեկ վերամբարձ կռունկ։