ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կալանավորվել է

Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ բազմաթիվ փաստերի, դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Այս մասին հայտնում է ԱԺ նախկին պատգամավորի փաստաբանը՝ Սերգեյ Ոսկանյանը։

«Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:

Ավելի վաղ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել