Քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում․ Արմեն Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ, ընկերներ

Ինքնազգացողությունս բավականին լավ է, ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում:

Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարի ինքնազգացողությունը վատացել էր։ Ինչպես հայտնել էր ԱԻ նախարարության մամուլի քարտուղարը նախարարը ծխահարվել էր և ուներ ճնշման տատանումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել