Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն․ ԱՆ

Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի:

Այս պահին, տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և մեկ վերամբարձ կռունկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել