Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը վատացել է, նախարարը ծխահարվել է։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց ԱԻ նախարարության մամուլի քարտուղարը։
«Ճնշման հետ խնդիրներ կան, բայց կկարգավորվի»,-նշեց նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ զոհերի թիվը հասել է երկուսի, իսկ տուժածներինը՝ 60-ի։