«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Նա նշում է, որ երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Հարազատները մոտեցել են։
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ զոհերի թիվը հասել է երկուսի, իսկ տուժածներինը՝ 60-ի։