Փլատակներից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի․ ԱՆ

Փլատակներից փրկարարները գտել են 1 քաղաքացու դի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել