Ժամը 19։30-ի դրությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունից հետո արտակարգ իրավիճակները նախարարությունը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Մետրոպոլիտենից հայտնել էին, որ ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են, իսկ մարդիկ տարհանվել են։