Միգուցե արժի մտածել, որ էն հին ձեւերը չեն աշխատում ու ամեն մի ռումբի մասին ահազանգին զանգվածային տարհանումներով, հանրային քաոսով պատասխանելը լավ մեթոդ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հարևաններն արդեն քանի ամիս ա սիրուն խուճապ են քցում ուզած պահի։
Հ.Գ. Զուտ նշեմ, որ ահաբեկիչները սովորաբար ռումբ տեղադրում են լուռ։ Ու պայթյունից հետո են հայտնում։ Պատմականորեն քիչ դեպքեր են եղել, երբ իրական ռումբի մասին նախօրոք հայտնվել է։ Հիմնականում դա իռլանդացի ու բասկ անջատողականներին էին անում։ Ու իրենք կոնկրետ հայտնում էին, որ իրենք են տեղադրել ռումբը եւ պայթեցնում էին տարհանումից հետո։ Դա իրենց պայքարի ձեւն էր, այն էլ ոչ ամբողջ պայքարի ընթացքում»։