5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ ԱՆ

Համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։

«Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել