Երկրապահ կամավորականների միությունը ցավակցում է գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը ցավակցում է գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի մահվան կապակցությամբ:

«Սեդրակ Սարոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել է Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերին:

Սեդրակ Սարոյանը եղել է ԵԿՄ վարչության անդամ:

1993-2007թթ․ եղել է ՀՀ Զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար:

2007-2018թթ․ եղել է ԱԺ պատգամավոր։

Ցավակցում ենք ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել