Աշխատանք՝ ՊՎԾ-ում․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության  ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.5-Մ1-4) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հիմնական գործառույթները՝

  • իրականացնում է Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրերի հիման վրա պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում ուսումնասիրություններ․
  • իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում պետական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ ուսումնասիրություններ.
  • իրականացնում է պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ պետական միջոցների ձևավորման օրինականության նկատմամբ ուսումնասիրություններ.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող ուսումնասիրություններ.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ ուսումնասիրություններ.
  • իրականացնում է պետությունից, համայնքից, պետական ոչ առևտրային կազմակերպություններից, պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություններ.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մոտ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության նկատմամբ ուսումնասիրություններ.
  • իրականացնում է Վարչությանը վերապահված ոլորտում հանդիպակաց ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ.
  • պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում գործարքների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացման և կազմակերպման, դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին․
  • իրականացնում է կատարված վերահսկողության արդյունքներով վերլուծության աշխատանքների, դրանց վերաբերյալ արձանագրված խախտումների, խնդիրների, դրանց պատճառների, հանգամանքների ու հետևանքների վերաբերյալ ՀՀ վարչապետին տեղեկանքներ և զեկույցներ ներկայացնելու աշխատանքներ, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների ու թերությունների վերացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դրա վերաբերյալ հանձնարարական տալու մասով առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին (ՀՀ վարչապետին ու վերահսկվող օբյեկտներին ներկայացվելիք առաջարկություններ):

առաջարկություններ) և դրանք ներկայացնում Վարչության պետին:

  • իրականացնում է մշտադիտարկումներ՝ առցանց պետական գնումների պլանավորման, իրականացման, բողոքարկման, հաշվետվողականության գործընթացների նկատմամբ հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների օգնությամբ հավաքվող տեղեկատվության համակարգված ամփոփման և վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի իրավաչափության գնահատման և համադրման միջոցով՝ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով․
  • իրականացնում է հանրագրերով Ծառայությանը տրամադրված գնումների գործընթացների հետ կապված հարցերի քննման և պատասխանների տրամադրման աշխատանքներին․
  • իրականացնում է ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների, ցուցումների հիման վրա այլ գործառույթներ։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`

-Բարձրագույն կրթություն: Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային   կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

-տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների:

  • -Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը.
  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.08.2022թ.
  • Հիմնական աշխատավարձը 256,623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
  • Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Մաշտոցի 47, հեռ. 010-31-31-87, էլ. փոստ՝ [email protected]
  • Ընտրությունը կատարվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել